Հայոց բանակի վերածնունդը մտահոգում է մեր հարևաններին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայի մի ձեռքին պետք է լինի գիրքը (գիտելիք), մյուսին՝ զենքը։ Միայն այսպես կարող ենք պահպանել մեր պետականությունն ու ազգային ինքնությունը։ Առաջինը կօգնի մեզ զարգանալ եւ համընթաց քայլել ժամանակի հետ, իսկ երկրորդը՝ կապահովի մեր ֆիզիկական անվտանգությունը։ Այլ տարբերակ չունենք, քանի դեռ տարածաշրջանում են բախվում ամենատարբեր պետությունների շահերն ու հետաքրքրությունները։
Երեկ հույժ կարեւոր հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հայտարարելով, որ «մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված Ադրբեջանի կողմից», իսկ «Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»։ Իսկ Ադրբեջանի բռնազավթման տակ են ոչ միայն մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 26-ը Արցախի վերահսկողության տալ գտնվող տարածքները, այլեւ Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը»:շ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։