չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտությանը վերաբերյալ տեղեկությունների

Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտությանը վերաբերյալ տեղեկությունների

Հայկական կողմը Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին առնչվող հստակ տեղեկություններ ունի՝ Թուրքիայի միջամտության մասով, ադրբեջանական զինված ուժերում թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով, գրոհայինների մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե սիրիացի գրոհայինների հետ կապված ի՞նչ տեղեկություններ կան:

Հովհաննիսյանի խոսքով՝ տվյալները ճշտվում են: «Բայց մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների՝ և գրոհայինների մասով, և Թուրքիայի միջամտության մասով, և ադրբեջանական զինված ուժերում թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով: Դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ սակայն բաներ կան, որ ճշգրտման կարիք ունեն: «Օրինակ՝ զինյալների մասը հստակ պնդել չեմ կարող, ժամանակի ընթացքում կտիրապետենք ավելի շատ փաստերի, ավելի վստահաբար, ապացույցներով կխոսենք»,- նկատեց Հովհաննիսյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: