հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայկական կողմը նախատեսում է Հայաստանի մշակութային օրեր անցկացնել Եգիպտոսում

Հայկական կողմը նախատեսում է Հայաստանի մշակութային օրեր անցկացնել Եգիպտոսում

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը սեպտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Նեվին Յուսեֆ ալ-Քիլանիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջև մշակութային ոլորտում համագործակցության լավ ավանդույթները՝ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության հետագա զարգացման համար։ Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը առանձնահատուկ կարևորել է երկու երկրների միջև համապատասխան իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու լրամշակումը։ Միաժամանակ, դեսպան  Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը նախատեսում է աշխատանքներ իրականացնել՝ գալիք տարում Եգիպտոսում Հայաստանի մշակութային օրեր անցկացնելու ուղղությամբ։ Համագործակցության առավել ընդլայնման համար կողմերը կարևորել են նաև պաշտոնական պատվիրակությունների և մշակութային խմբերի փոխայցելությունների աշխուժացումը։ 

Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Նեվին ալ-Քիլանիին է փոխանցել ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Կին քաղաքական առաջնորդների Ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության հարցերով գագաթնաժողովի» մասնակցության հրավերը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարարը հետաքրքրություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցության առնչությամբ։

  • Կիսվել: