շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների փաթեթ է փոխանցվել ռուսական կողմին. ԱԳ նախարար

Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների փաթեթ է փոխանցվել ռուսական կողմին. ԱԳ նախարար

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այժմ սպասում ենք արձագանքի։ Մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի՝ հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմներիր ստեղծման մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», - ասաց արտգործախարարը։

Նա նշեց, թե իր կողմից հիշատակված փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։

  • Կիսվել: