ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայկական կողմը դրսևորեց իր կամքն ու մինչև վերջ ասաց, որ միջանցք չի լինելու. Ալեն Սիմոնյան

Հայկական կողմը դրսևորեց իր կամքն ու մինչև վերջ ասաց, որ միջանցք չի լինելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Բաքու այցից հետո Ադրբեջանի հռետորաբանության կոշտացումը:

«Չէ, կոշտացնելը հո դրանո՞վ չի պայմանավորված, պայմանավորված է մեր դիրքից, մեր ասելիքից, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությունից: Պետք է նորից օրինակ բերեմ միջանցքի մասին խոսակցությունը:

Տեսաք՝ հայկական կողմը դրսևորեց իր կամքն ու մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելո : Կարծես թե այդ ընկալումը եղավ, որ, իրոք, նման բան ո՛չ նախատեսվել է, ո՛չ էլ դրա մասին խոսվել  է, չնայած՝ որոշները փորձեցին սակարկել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայկական կողմի վրա պարտադրանք չի կարող լինել, որովհետև ՀՀ իշխանությունը ընտրված է, եթե ընտրված չլիներ՝ պարտադրանք կարող էր լինել:

«Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության մակարդակով: Ճիշտ է՝ մենք մեր սխալներն ունենք, ամենը  չէ, որ իդեալական է, բայց ակնհայտ է առաջընթացը, իշխանության կամքը՝ եղած խնդիրները լուծելու ու շտկելու, դա չի կարող անարձագանք մնալ»,- նշեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: