երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայկական բանակի հզորացումն ավելի ուժեղ կդարձնի ՀԱՊԿ-ը. Անատոլի Սիդորով

Հայկական բանակի հզորացումն ավելի ուժեղ կդարձնի ՀԱՊԿ-ը. Անատոլի Սիդորով

ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը կարծում է, որ ժամանակակից զինատեսակներով Հայաստանի զինված ուժերի համալրում Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության բարձր մակարդակի վկայությունն է։ Այս մասին գրում է novostink.net-ը։

«Նման զենքի համար մյուս երկրները պատրաստ են վիթխարի գումար վճարել։  Մյուս կողմից, դա հայոց բանակի ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի ցուցանիշ է։ Ամեն մեկը չէ, որ կարող է ճիշտ օգտագործել էլեկտրոնիկայով և ավտոմատիկայով հագեցած զենքը: Իսկ նոր սպառազինությունում օգտագործվել են հիմնարար և ռազմական գիտության վերջին բոլոր ձեռքբերումները»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝  նոր գերժամանակակից ռազմական տեխնիկայի յուրացումը հայկական բանակը կդնի նոր, ավելի բարձր աստիճանի՝ նրան տալով ժամանակակից ցանցային ռազմական գործողություններ վարելու ունակություն։ 

Անատոլի Սիդորովը նաև ասել է, որ հայկական բանակի հզորացումն ավելի ուժեղ կդարձնի ՀԱՊԿ-ը:

«Ավանդաբար ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները համատեղ զորավարժություններին ներկայացնում են միայն ամենանոր և ժամանակակից սպառազինություն։  ՀԱՊԿ անդամ երկրների համար Հայաստանի զինված ուժերի նոր սպառազինությունը յուրատեսակ ծանոթություն կդառնա նոր ժամանակակից սպառազինությանը, ինչը օգուտ կտա բոլորին»,- ընդգծել է նա։

 

 

  • Կիսվել: