շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայկական բանակի անընդհատ հզորացումը կստիպեն աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը․ Արզաքանցյան

Հայկական բանակի անընդհատ հզորացումը կստիպեն աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը․ Արզաքանցյան

Հայկական բանակի անընդհատ հզորացումը կստիպեն աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը։ Այս մասին իր գրառման մեջ հայտնել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 

«Եկեք միշտ լինենք ուժեղ, հզոր և գիտակցենք, որ մենք հաղթանակած ազգի, հաղթանակած պետության, հաղթանակած քաղաքացին ու զինվորն ենք, քանզի մենք ենք մեր պետության ապագան կառուցողը, և մեզնից է կախված մեր երկրի վաղվա օրը: 

Մեր միասնությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելը, հայկական բանակի անընդհատ հզորացումը կստիպեն աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը։ Այս խոսքերիս ապացույցն է ժամեր առաջ Նյու Ջերսի նահանգի կողմից  Արցախի անկախության ճանաչման փաստը: 

Ես հավատում եմ այդ բաղձալի օրվան և այդ օրը գալու է»

  • Կիսվել: