Հայկ Սարգսյանը պետք է որ արդեն տուգանված լինի․ Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ իմքայլական պատգամվոր Հայկ Սարգսյանի կողմից խնջույք կազմակերպելուն և դիմակ չկրելուն։
Նրա խոսքով՝ Հայկ Սարգսյանը որևէ խնջույք չի կազմակերպել:
«Նա ինձ ասաց, որ մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ կան նաև այլ քաղաքացիներ: Նա ասաց, որ անզգուշություն է թույլ տվել՝ մի պահ գտնվելով այդ վայրում՝ լինելով առանց դիմակի: նա հայցում էր խմբակցության ներողամտությունը անզգուշության համար: Որքանով տեղյակ եմ, Հայկ Սարգսյանը պետք է որ արդեն տուգանված լինի»,- ասել է Մակունցը։


