երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայկ Սարգսյանի գործով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Հայկ Սարգսյանի գործով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեծվել իրավապահ համակարգում: ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն, Գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ պատգամավորի մասով, քրեական գործ չհարուցելու դեպքով եւ ուղարկել է ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է քննություն: Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով.

«Գլխավոր դատախազությունը վերացրել է քրեական գործ չհարոցելու որոշումը: ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունավում է»:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել էր, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել ու հաղորդում ներկայացրել դատախազություն։ Դատախազությունն էլ այս գործը ուղարկել էր ՀՔԾ, որտեղ մայիսի 10-ին որոշել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել հանցակազմի բացակայության հիմքով, սակայն ինչպես նկատում ենք, Գլխավոր դատախազությունը պատերազմ է հայտարարել պատգամավորին եւ որոշել է կուլ չգնալ իշխանություններին եւ գործին ընթացք տալ:

  • Կիսվել: