չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայկ Մարությանը ոչ մի ձեռքբերում չունի. դպրոցներ ու մանկապարտեզներ չեն նորոգվել ու չեն կառուցվել. Խաժակյան

Հայկ Մարությանը ոչ մի ձեռքբերում չունի. դպրոցներ ու մանկապարտեզներ չեն նորոգվել ու չեն կառուցվել. Խաժակյան

Այսօր քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ ստորագրել է ևս 100 ավտոբուսների գնման հայտը, ինչը իսկապես ուրախալի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Նշվեց նաև ընդհանուր ավտոբուսի պարկի համալրումը, որն ըստ Մարությանի կազմում է 60%, իսկ ավելի կոնկրետ 511 ավտոբուս։ Քանի որ անկախ քաղաքական իրադրությունից ես մշտապես խոսել եմ տրանսպորտի խնդրի մասին, հայտնեմ նկատառումս այս թվերի վերաբերյալ։

1. 511-ից 100-ը նոր ձեռքբերված Գազելներն են, որոնք կարելի է հավանել, կամ չհավանել, բայց այն wyg-ի կողմից նախագծված նոր տրանսպորտային ցանցի նախագծում չի կարող տեղայնացվել՝ չվացուցակները կխախտվեն և դա արձանագրված է փաստաթղթով։

2. Կառավարության կողմից ստացված վարկային ծրագրով (շուրջ 25 միլիոն եվրո) մրցույթը մեկ անգամ ձախողվեց և մենք չունեցանք 100 հատ 12 մետրանոց ավտոբուսները։ Հիմա մրցույթը նորից հայտարարվել է, սակայն ես գտնում եմ, որ եթե հիմնական ավտոպարկը բաղկացած է լինելու արդեն քաղաքում երթևեկող չինական արտադրության ավտոբուսներից, ապա անարդյունավետ է ձեռք բերել առանձին 12 մետրանոց 100 ավտոբուս՝ դասով, արժեքով և պահպանման ծախսերով էապես տարբերվող մոդելներ։ Այդ նույն գումարով կարող էինք համալրել 12 մետրանոց և միջին դասի ավտոբուսների ամբողջական լրակազմը, եթե գնումը կատարվեր նույն դասի մեջ։

3. Մնացյալ 311 ավտոբուսների գնումը իսկապես արդարացված է, սակայն դա կազմում է պահանջվող քանակի 36%-ը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այս ավտոբուսները ձեռք են բերվել մանկապարտեզներ, շենքեր, տանիքներ չհիմնանորոգելու հաշվին, ապա դժվար է սա գնահատել որպես բացառիկ ձեռքբերում։

Խիստ չդատեք, երեք տարի է այս նույն բաներն ենք պնդում»։

  • Կիսվել: