շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը. Անի Խաչատրյան

Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը. Անի Խաչատրյան

Ինչու՞ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին․ նման հարցադրմամբ գրառում է կատարել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին: Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը: Երևանի քաղաքապետ պետք է լինի Լույս, ԲՀԿ և Իմ քայլը խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ մեր ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր»,- գրել է Երևանի ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը դեռ չեն միացել ստորագրահավաքին:

  • Կիսվել: