շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը չկան նախընտրական ցուցակում. Մակունց

Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը չկան նախընտրական ցուցակում. Մակունց

Ես գիտեմ, որ Հայկ Մարությանը չկա նախընտրական ցուցակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ ցուցակում չընդգրկվելը եղել է Մարությանի որոշումը։

Մակունցը նաև հաստատեց լուրերը, որ ՔՊ ցուցակում չի լինի նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Դա նույնպես իր անձնական որոշումն է, իսկ հավելյալ մեկնաբանությունների համար կխնդրեմ դիմեք պարոն Ավինյանին»,- ասաց նա:

  • Կիսվել: