ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկ Մարությանը Բուլղարիայի դեսպանին շնորհավորել է ազգային տոնի առթիվ

Հայկ Մարությանը Բուլղարիայի դեսպանին շնորհավորել է ազգային տոնի առթիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ մարտի 4–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակտչիևային, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Բուլղարիայի ազգային տոնի՝ Օսմանյան լծից ազատագրության օրվա կապակցությամբ:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել նպաստել Բուլղարիայի և Հայաստանի քաղաքների, մասնավորապես՝ մայրաքաղաքներ Սոֆիայի և Երևանի միջև հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ոլորտներում:

  • Կիսվել: