չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայկ Մարությանն այցելել է Բաբաջանյան–Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամրջի շինհրապարակ (տեսանյութ)

Հայկ Մարությանն այցելել է Բաբաջանյան–Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամրջի շինհրապարակ (տեսանյութ)

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան–Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամրջի շինհրապարակ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24 մ: Այն կունենա 3 ուղեանցեր, 3 անցումներ՝ երկրորդային ճանապարհների համար, ինչպես նաև մեկ տրանսպորտային հանգույց Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում:

Ճանապարհը լուսավորվելու է LED տիպի լուսադիոդային լամպերով: Ճանապարհահատվածի տակ գտնվող գրեթե բոլոր հաղորդուղիները տեղափոխված են:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին:

Մանրամասն՝ տեսանյութում։

  • Կիսվել: