չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Հայկ Մամիջանյանը Միջխորհրդարանական միությունում կփոխարինի Արթուր Վանեցյանին 

Հայկ Մամիջանյանը Միջխորհրդարանական միությունում կփոխարինի Արթուր Վանեցյանին 

Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:

Խորհուրդը փոփոխություն է կատարել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի ԱԺԽՈ-018-Ա որոշման մեջ, ըստ որի` Միջխորհրդարանական միությունում ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կփոխարինի նույն խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

 

 

 

  • Կիսվել: