երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են Երևանի փոխքաղաքապետի թեկնածուների անունները

Հայտնի են Երևանի փոխքաղաքապետի թեկնածուների անունները

Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է քաղաքապետի երեք տեղակալի ընտրության հարցը։ Օրակարգը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում:

Փոխքաղաքապետների պաշտոններում առաջադրվել են Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը:
 

Ավագանու նիստը կայանալու է փետրվարի 8-ին, ժամը 11:00-ին:

  • Կիսվել: