ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին կուղղվի 347 միլիոն դրամ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին կուղղվի 347 միլիոն դրամ

Երևանի ավագանու որոշմամբ՝ 347 միլիոն դրամ կուղղվի «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը բնականոն գործունեության համար: 

Երևանի ավագանու որոշման մեկ այլ նախագծով նախատեսվում է 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները՝ սուբվենցիաներն ավելացնել 11 միլիոն 890 հազար դրամով, կապիտալ նպատակային հատկացումները նվազեցնել 108 միլիոն դրամով, իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել 3 միլիարդ 184 միլիոն դրամով:

Որոշման նախագիծն ավագանու նիստի ընթացքում ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

37 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ավագանին կողմ քվեարկեց նախագծին:

  • Կիսվել: