ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի մի փոքր հեռու մնա Մոսկվայից. Կոլոմինա

Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի մի փոքր հեռու մնա Մոսկվայից. Կոլոմինա

Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի մի փոքր հեռու մնա Մոսկվայից։ Դա այն է, ինչ մենք խրախուսում ենք: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ խոսելով ՀՀ կողմից անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացիայի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման մասին։

''Հայերն ազատ են ինքնուրույն որոշումներ կայացնելու, բայց նրանք որոշել են դա անել, եւ ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ՝ ակնկալելով ավելի շատ համագործակցություն, ավելի լայն քաղաքական երկխոսություն, ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայություն եւ տեսանելիություն այն հարաբերություններում, որոնք նրանք ունեն մեզ հետ։ Մենք աջակցում ենք մեր գործընկերների ցանկացած որոշման, որը, մեր կարծիքով, օգտակար է տարածաշրջանի կայունության համար ։ Մեզ համար դա շատ կարևոր է՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: