շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Հայաստանը շարունակելու է հետապնդել իր շահերը, եթե դրանք կլինեն հանդիպման մեջ, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, մենք կգնանք այնտեղ․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը շարունակելու է հետապնդել իր շահերը, եթե դրանք կլինեն հանդիպման մեջ, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, մենք կգնանք այնտեղ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելը հետքայլ չի համարում: «Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի հետ գտնվում ենք նույն տնտեսական միության մեջ, մեր տնտեսությունը մեծ աճ է ապրում, եւ մենք չենք կարող բաց թողնել հնարավորությունը, որպեսզի այն կազմակերպությունում, որտեղ մենք կանք, դրա նախագահությունը ստանձնենք:Դա պետք է Հայաստանին»,-ասաց նա այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանը շարունակելու է հետապնդել իր շահերը, եթե դրանք կլինեն հանդիպման մեջ, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, մենք կգնանք այնտեղ: Եթե ոչ, չենք գնա, ինչպես մի քանի անգամ եղել է այս տարվա ընթացքում»,-ասաց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: