ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը Ryanair-ի հետ 2021-ին այցելելու 21 ուղղությունների շարքում է․ Իտալիայում ՀՀ դեսպանատուն

Հայաստանը Ryanair-ի հետ 2021-ին այցելելու 21 ուղղությունների շարքում է․ Իտալիայում ՀՀ դեսպանատուն

Հայաստանը Ryanair-ի հետ 2021-ին այցելելու 21 ուղղությունների շարքում է: Այս մասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանատնից։

«Հայաստանը Ryanair-ի հետ 2021-ին այցելելու 21 ուղղությունների շարքում է: Ավիաընկերությունը դա հաստատում է մամուլի հաղորդագրության մեջ:

«Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանը աճող զբոսաշրջային կետ է, որն իր պատմական տեսարժան վայրերով, հետաքրքիր մշակույթով, էքստրեմալ սպորտաձևերով և հայկական համեղ խոհանոցով առաջարկելու բան ունի յուրաքանչյուրի ճաշակի համար: Երկրի մայրաքաղաք Երևանը ստացել է «Վարդագույն քաղաք» անունը՝ հրաբխային գեղեցիկ քարերի շնորհիվ, որոնց վրա կառուցվել է դարեր առաջ: Եթե դուք ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդության հորիզոնները պասիվ 2020 թվականից հետո, դա կարող է լինել այն ճամփորդությունը, որն անհրաժեշտ է 2021-ի համար»»։

  • Կիսվել: