Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Ազգային օրվա կապակցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ, մասնավորապես, նշված է, որ Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին։
«Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Լյուքսեմբուրգին Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս բարեկամական Լյուքսեմբուրգի հետ գործընկերությանը և ակնկալում է խորացնել մեր փոխշահավետ, բազմակողմանի համագործակցությունն, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։