շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը պետք է մտածի ՌԴ հետ փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու մասին. Քոչարյան

Հայաստանը պետք է մտածի ՌԴ հետ փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու մասին. Քոչարյան

Լիարժեք ինտեգրումն աշխարհաքաղաքականության տեսակետից բազմաթիվ առավելություններ է տալիս: Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

«Պետք է խոսել լուրջ ինտեգրման մասին: Այժմ ընթանում է աշխարհի տարածաշրջանայնացում: Համաշխարհային գործընթացներին փոխարինում են որոշ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներ: Այս առումով, կարծում եմ, Հայաստանը պետք է լրջորեն մտածի ՌԴ հետ առավել խորը համագործակցության մասին: Անհամեմատ ավելի խորը, քան այսօր կա»,- ասել է նա:

  • Կիսվել: