հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԼՂ հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

ԼՂ հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

Քննարկվում է ԼՂ-ում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների 18-րդ նիստում, գրում է  ՏԱՍՍ-ը։

«Քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունը, որը նպաստավոր պայմաններ կստեղծի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ համաձայնագրերի իրականացման, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ, ընդհանուր առմամբ, կարգավորման համար։ Քննարկվում են Բաքվի եւ Երեւանի հարաբերությունները, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրումը»,-ասել է Լավրովը։

Միեւնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակում ազնիվ, հավասար եւ փոխշահավետ համագործակցության ձեւավորման անհրաժեշտությունը՝ «այդ թվում՝ տարածաշրջանային եւ ազգային անվտանգության ամրապնդման նպատակով»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: