հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանը պատրաստ է աշնանն ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. վարչապետ

Հայաստանը պատրաստ է աշնանն ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց աշնանը Հայաստանում ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 10-ին ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։

«Հայաստանը պատրաստ է այս աշնանն ընդունել միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Հույս ունենք որ մինչ այդ համավարակն արդեն հաղթահարված կլինի»,-ասաց Փաշինյանը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը պետք է հյուրընկալեր Մինսկը, անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով` աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով։ Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 մլն 608 հազարը։ Համավարակից ապաքինվել է 358 հազար 15 մարդ, մահացել` 95 հազար 837-ը։

  • Կիսվել: