շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը. ակնկալում ենք Ռուսաստանի աջակցությունը

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը. ակնկալում ենք Ռուսաստանի աջակցությունը

Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացը և այս հարցում ակնկալում ենք նաև Ռուսաստանի և մեր մյուս միջազգային գործընկերների աջակցությունը: Այստեղ նույնպես պետք է նշեմ, որ համապատասխան մթնոլորտը շատ կարևոր է առկա խոչընդոտները հաղթահարելու համար»,-ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել աշխատանքը սահմանների շուրջ, որոնք վերջերս խախտվել են Ադրբեջանի կողմից և որտեղ գրեթե պարբերաբար կրակոցներ են հնչում:

«Մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի այն հատվածը, որը գտնվում է Սոթք-Խոզնավար հատվածում: Մենք բազմիցս առաջարկել ենք հայելային տարբերակով դուրս բերել զորքերը` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը, որը գրանցված է ԽՍՀՄ իրավաբանորեն ճանաչված և հիմնավորված քարտեզներով: Այս սահմանի երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ և / կամ միջազգային դիտորդներ: Այս սխեմային աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը, և մենք սպասում ենք այս ուղղությամբ աշխատանքների վերսկսմանը», - ասել է ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: