ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը մեկ անգամ արդեն դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ներխուժումը և աջակցություն է հայտնել Սիրիայի միասնությանն ու ինքնիշխանությանը, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցին:
 
Հայաստանը նաև, ըստ նախարարի, ոչ էր արել զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգությունից:
 
«Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների աջակցությունը, որը վերջին օրերին ձեռք է բերել անթաքույց բնույթ, ստեղծում է լուրջ տարածաշրջանային սպառնալիքներ, այդ թվում՝ նաև հումանիտար մարտահրավերներ: Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը և վստահ ենք, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով Սիրիայում ապրող էթնիկ խմբերի, կրոնական փոքրամասնությունների շահերը», -հայտարարեց նախարար Մնացականյանը:

 

  • Կիսվել: