ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը որևէ դիրքորոշում չունի Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ, որովհետև այդտեղ նորություն չկա. Աղաջանյան

Հայաստանը որևէ դիրքորոշում չունի Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ, որովհետև այդտեղ նորություն չկա. Աղաջանյան

Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Իսկ որպեսզի դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի, դիվանագիտական խողովակները, բնականաբար, պետք է առկա լինեն», - նշեց Աղաջանյանը։

Անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրին՝ նա նշեց, որ Հայաստանը որևէ դիրքորոշում չունի Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ, որովհետև այդտեղ նորություն չկա, այսօր լրագրողներին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Եթե համաձայնագրի տեքստին և դրույթներին ծանոթ եք, կարծում եմ, կարելի է արձանագրել, որ որևէ նորություն այստեղ գործնականում չկա։ Ըստ էության, այդ համաձայնագրով հաստատվում է այն իրողությունը, որը տարիներ շարունակ առկա է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Քանի որ նորություն չկա, Հայաստանը որևէ դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ»,- ասել է նա։

  • Կիսվել: