ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանը նոր մարտի 1-ի ռեսուրս չունի, պետք է բանակի մեջքն ուղելով զբաղվել. Թագուհի Թովմասյան

Հայաստանը նոր մարտի 1-ի ռեսուրս չունի, պետք է բանակի մեջքն ուղելով զբաղվել. Թագուհի Թովմասյան

Հայաստանը նոր մարտի 1-ի ռեսուրս չունի, պետք է բանակի մեջքն ուղելով զբաղվել,  քանի որ Ադրբեջանը սկսել է զինվել և չի փոխել իր ագրեսիվ հռետորաբանությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում սպասվող հանրահավաքներին։

«Ադրբեջանը ի դեմս բրիտանական ընկերության գտել է գործընկեր և պատրաստում է շահագործել Սոթքի ոսկու և Զանգելանի ոսկու հանքերըը, Ֆիզուլիում միջազգային օդանավակայան են կառուցում, իսկ մենք այստեղ նստած մտածում ենք Հանրապետության Հրապարակում շատ մարդ է հավաքվել թե Բաղրամյան պողոտայում»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

  • Կիսվել: