շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա». Նիկոլ Փաշինյան

Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա». Նիկոլ Փաշինյան

«Varieties of Democracy» ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։

2021թ.-ի իրադարձությունները ամփոփող սույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմ»-ից անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» (electoral democracy) կատեգորիայի։

«Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը բնորոշվում է ոչ թե ընտրական ավտորիտարիզմ տերմինով, այլ՝ ընտրական ժողովրդավարություն տերմինով», - կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, թե սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել։

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։ Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի», - նշեց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, թե իրենք կայացնելու ու զարգացնելու են ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: