ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը մեզ մոտ կվերադառնա` ռազմական համագործակցության խնդրանքով. Ռուս պատգամավոր

Հայաստանը մեզ մոտ կվերադառնա` ռազմական համագործակցության խնդրանքով. Ռուս պատգամավոր

Հայաստանը մեզ հետ համագործակցում էր, քանի որ պաշտպանության կարիք ուներ։ Ըստ երևույթին, նրանք կարծում են, որ այս պաշտպանությունը, այս փոխզիջումը, ստատուս քվոն, իրենց այս ամենն այլևս պետք չէ։ Իբր, հիմա բոլորը զինված են, և ոչ ոք ոչ մեկի վրա չի հարձակվի։ Այս մասին ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ՀԱՊԿ-ն ամենավճռական պահին հրաժարվել է ապահովել Հայաստանի անվտանգության իր մասը, հայտնում է Lenta-ն։

«Նշանակում է՝ Հայաստանը կարծում է, որ իրեն այլևս ոչինչ չի սպառնում, և իրենք այժմ կարող են ինքնուրույն գլուխ հանել։ Կամ էլ, մեկ ուրիշը նրանց ինչ-որ բան է խոստացել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ սրանք ընդամենը խոսքեր են, քաղաքական գործիչները հիմա շատ բան են ասում հրապարակավ։

«Հավանաբար, պատժամիջոցների և այս ծանր իրավիճակում Հայաստանն Արևմուտքի համար է նման հայտարարություններ անում։ Հենց այս ամենն ավարտվի, Հայաստանը կվերադառնա մեզ մոտ՝ ռազմական համագործակցության խնդրանքով»,- ասել է նա։

  • Կիսվել: