կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը. նախագահ

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Հայ և ճապոնացի ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերն ամուր հիմք են փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

  • Կիսվել: