հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն եւ ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն եւ ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա առթիվ եւ նշել, որ Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ»,- ասել է Պուտինն օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ եւ ռազմավարական դաշնակիցներ են։

«Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն եւ ռազմավարական դաշնակիցն է։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։

«Միայն այս տարի ես եւ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը հանդիպել ենք երեք անգամ»,- ասել է ՌԴ նախագահը։

  • Կիսվել: