ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը մասնակցել է Ռուսաստանի հարավում անցկացվող մարտական հրաձգության վարժանքներին

Հայաստանը մասնակցել է Ռուսաստանի հարավում անցկացվող մարտական հրաձգության վարժանքներին

Հարավային ռազմական օկրուգի միավորումների և զորամասերի ավելի քան 1.5 հազար տանկիստ մարտական հրաձգության վարժություններ են անցկացրել դաշտային պայմաններում։ Այս մասին հայտնել են օկրուգի մամուլի ծառայությունից:

 
Մարտական ուսումնառությունը տևել է 5 օր և այնտեղ, ի թիվս այլ երկրների, մասնակցել է նաև Հայաստանը։
 
«Մարտական հրաձգության պարապմունքներն իրականացվել են Տ-72Բ3 և Տ-90Ա ժամանակակից տանկերով՝ սովորական արկերի օգտագործմամբ։ Հրաձգությունը կատարվել է նաև խոշոր տրամաչափի զենիթային գնHդացրից։ Անձնակազմերը կատարելագործել են թիրախների խոցման հմտությունները, որոնք եղել են իբրև թե շարժվող տանկեր, հակատանկային նռնականետային հաշվարկներ և հրետանային զենքեր։ Խոցումն իրականացվել է 300–ից մինչև 2000 մետր հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ տանկային անձնակազմերը վարժանքներ են կատարել Վոլգոգրադի և Ռոստովի մարզերում, Ադիգեայում, Դաղստանում, Ինգուշեթիայում, Հյուսիսային Օսեթիայում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ղրիմում տեղակայված կրակարանների անապատային և լեռնաանտառային տեղանքների պայմաններում, ինչպես նաև Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի Ռազմական օկրուգի միավորումներում:
 
ՌԴ ԶՈւ-ն զորավարժություններին հաշվի է առել 44-օրյա պատերազմին կիրառված ԱԹՍ–ների փորձը
 
«Տանկոդրոմներում վարորդ–մեխանիկները կատարել են կոշտ տեղանքներով տանկ վարելու վարժություններ՝ հաղթահարելով բնական խոչընդոտները, այդ թվում՝ հակատանկային փոսերը և պատնեշները։ Տանկային անձնակազմերի մարտական պատրաստության պլանով նախատեսված է ցերեկային և գիշերային ժամերին հարձակման և պաշտպանության ժամանակ տանկային ստորաբաժանումների մարտավարության ուսումնասիրություն»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:
 
Անձնակազմերի, հաշվարկների և միավորումների ու զորամասերի բաժանմունքների մարտական պատրաստությունը կշարունակվի ռուսական ռազմակայանի զորքերում մինչև 2022 թվականի փետրվար ամիս։
 

  • Կիսվել: