երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին։ Միաժամանակ Մինսկում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է 7 գաղափար։

Նիստի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ հյուրընկալող երկրի՝ Ղրղզստանի կրթության, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Մարատ Տագաևի հետ, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայաստանյան փորձի ներկայացման համար։

  • Կիսվել: