ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների վերաբերյալ բանաձև է ներկայացրել․ ԱԳՆ ղեկավար

Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների վերաբերյալ բանաձև է ներկայացրել․ ԱԳՆ ղեկավար

Հայաստանի Հանրապետությունը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ բանաձև է ներկայացրել։ Այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«1998թ. երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև` նվիրված Ցեղասպանության կոնվենցիայի 50-ամյակին, այդ շրջանից ի վեր ՀՀ-ն հետևողականորեն ստեղծել է բավական խորը միջազգային օրակարգ` նվիրված ցեղասպանությանն ու մարդկության դեմ ոճիրներին։ Այս տարի Հայաստանը, հանդիսանալով Մարդու իրավունքների խորհրդի անդամ, ներկայացրել է հերթական բանաձևը, որն ամփոփում է նախորդ աշխատանքները և ուրվագծում է միջազգային հանրության համար աշխատանքների հաջորդ փուլը` էլ ավելի ամրապնդելու միջազգային գործիքներ ու կարողությունները ցեղասպանությունների կանխարգելման հարցում»,- ասաց Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով խորհրդի աշխատանքները առկախված են։ Դրանց վերականգնվելուց անմիջապես հետո, գործընթացը կհասցվի ավարտին։

  • Կիսվել: