հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում․ Արարատ Միրզոյան

Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում․ Արարատ Միրզոյան

Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«ՊԲ-ի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանութունն է ու սա այսօր, առավել քան երբևէ, պահանջված է: ԼՂ-ի հայության  վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, գազն են փակում: Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր այլ սցենարներ, այս պահին կարող ենք արձանագրել, որ գոյաբանական վտանգը կա»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Միրզոյանն անդրադարձավ  նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությանը․ 

 «Ցավոք, այն ոչ ամբողջությամբ է կատարված և խոսքը առաջին հերթին հայ ռազմագերիների, ապօրինաբար պահվող պատանդառու մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է և բազմաթիվ այլ հարցեր։

Երեկ ենք բառացիորեն հանդիպել  եռակողմ աշխատանքային խմբի շրջանականերում, աշխատանքները, քննարկումները ընթանում են։ Պետք է խոստովանենք, որ քննարկվող հարցերը բավականին բարդ են, բարդ շերտեր և ենթաշերտեր կան, բայց  այդ աշխատանքները ընթանում են և կարող եմ հավաստիացնել, որ բոլոր հանդիպումներում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն»,- ասաց Միրզոյանը։ 

  • Կիսվել: