շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը ԼՂ հարցում վարել է ֆեյք քաղաքականություն, հիմա ինչ ասում ու անում եմ, գուցե պետք է ասեի ու անեի 2020-ից առաջ․ Փաշինյան

Հայաստանը ԼՂ հարցում վարել է ֆեյք քաղաքականություն, հիմա ինչ ասում ու անում եմ, գուցե պետք է ասեի ու անեի 2020-ից առաջ․ Փաշինյան

Հայաստանը ԼՂ հարցում վարել է ֆեյք քաղաքականություն. Այն նպատակները, որ  հայտարարված են եղել, դրանք հենց առաջին օրից եղել են անհասանելի եւ անիրագործելի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդը հավաքույթների ժամանակ միշտ խմել է խաղաղության կենացը, բայց մենք չենք լսել նրան: Մենք ավելացրել ենք դրան բանակի կենացը, վատ չենք արել, բայց հետո չենք գնացել տեսնենք, թե այդ կենացի տակ ինչ կա:

Այսօր ՀՀ-ում պայմանագրային շարքային ծառայողներ կան, որ ստանում են 590 հազար դրամ աշխատավարձ: Ես խոսում եմ փաստացի ատեստավորման արդյունքում, բայց ատեստավորումը ավելի բարձր աշխատավարձի հնարավորություն է բացում: Բա մենք մեզ հարց չե՞նք տվել, թե 120  հազար դրամ ստացող զինվորով բանակը ո՞նց ենք հակադրում խաղաղության ձգտմանը: Սա ինձ էլ է վերաբերում: Ես հիմա ինչ ասում ու անում եմ, գուցե պետք է ասեի ու անեի 2020-ից առաջ»,-ասաց նա:

  • Կիսվել: