երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է․ Միրզոյան

Հայաստանը լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է․ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ մեջբերելով Դուբրովնիկի համաժողովին արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթից հատված։

«Հայաստանը լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է. ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատական համակարգ: Սա Եվրամիությունը մոտեցնում է Հայաստանին և հակառակը: Ուսումնասիրում ենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ուղղությամբ, հարաբերությունների խորացման նոր հորիզոններ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

 

  • Կիսվել: