Հայաստանը կքննարկի «խաղաղության խորհրդի» անդամ դառնալու վերաբերյալ Թրամփի առաջարկը
Հայաստանը կդիտարկի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու վերաբերյալ Թրամփի առաջարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին և աշխարհի առաջնորդներին անդամակցության առաջարկներ է ուղարկել։ Այդ մարմինը ստեղծվում էր Գազայի հատվածում խաղաղության պահպանման վերահսկողության համար, սակայն կարող է դառնալ ՄԱԿ-ի մրցակիցը։ Խորհրդին անդամակցելու համար՝ յուրաքանչյուր երկրի պետք է 1 միլիարդ դոլար տա կազմակերպությանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը և արդյոք Հայաստանն ունի ավելորդ մեկ միլիարդ, խորհրդարանականը հայտարարել է, որ հարցը պետք է քննարկվի, անհրաժեշտ է հասկանալ, թե էլ ինչ պարտավորություններ է ենթադրում անդամակցությունը։ Միևնույն ժամանակ, պատգամավորը կարևորել է այն փաստը, որ Հայաստանը հրավեր է ստացել՝ այս կարևոր նախաձեռնությանը անդամակցելու համար։


