ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել քայլերից, որոնք  նպաստում են սպառազինությունների մրցավազքին. Աննա Նաղդալյան

Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել քայլերից, որոնք նպաստում են սպառազինությունների մրցավազքին. Աննա Նաղդալյան

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի սպառազինությունների մատակարարման հարցին` նշելով. «Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել այն քայլերից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են սպառազինությունների մրցավազքին և տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը»:

Նաղդալյանը հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստացել է չանել նման բան:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի մի շարք քաղաքների դատարանների որոշումներին, որոնցով չեղարկվել են Արցախի քույր քաղաքների հետ համագործակցության համաձայնագրերը, Աննա Նաղդալյանն ընդգծել է. «Մարդու իրավունքների իրականացումը պայմանավորված չի կեցության տարածքի կարգավիճակով։ Այդ դիրքորոշումը մենք հնչեցնում ենք բոլոր հարթակներում»։

 

  • Կիսվել: