ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը կկարողանա նոր ներդրումային հնարավորություններ ստանալ Ռուսաստանի հետ․ ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը կկարողանա նոր ներդրումային հնարավորություններ ստանալ Ռուսաստանի հետ․ ՌԴ փոխվարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակում, ըստ հայկական կողմի, աճել է 16%-ով, իսկ ռուսական տվյալներով ՝ 17.2%-ով:  Այս մասին Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի բացման ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: 

«Բայց անհրաժեշտ է աշխատել փոխադարձ առևտրի դիվերսիֆիկացման և նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Դրա համար մենք կարող ենք և պետք է օգտվենք ռուսական ինստիտուցիոնալ կառույցների հնարավորություններից, ինչպիսիք են Ռուսաստանի արտահանման կենտրոնը և այլն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը կկարողանա նոր ներդրումային հնարավորություններ ստանալ Ռուսաստանի հետ։

ՌԴ փոխվարչապետը հույս հայտնեց, որ Երևանում անցկացվող համաժողովում Հայաստանը կկարողանա նորովի բացահայտել Ռուսաստանի հետ առևտրի և ներդրումների, ինչպես նաև էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: Նրա խոսքով, ռուսական ընկերությունները պատրաստ են դիտարկել նոր նախագծեր, որոնք համաժողովի ընթացքում կներկայացվեն Հայաստանում։

  • Կիսվել: