շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը Կիպրոսում նոր դեսպան ունի

Հայաստանը Կիպրոսում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Տիգրան Մկրտչյանին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

՛՛Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք):

ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյան 

2022թ. մայիսի 27
Երևան՛՛,-ասված է հրամանագրում։

  • Կիսվել: