կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հայաստանը կարևորում է Կուբայի հետ բարեկամական կապերի զարգացումը. ՀՀ նախագահ

Հայաստանը կարևորում է Կուբայի հետ բարեկամական կապերի զարգացումը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին վերընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Կուբայի հետ բարեկամական կապերի զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը կնշանավորվի մեր երկրների միջև արդյունավետ համագործակցության ընդլայնմամբ և ամրապնդմամբ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կուբայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։

 

  • Կիսվել: