երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հայաստանը կապի մեջ է Իրանի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող է օգնել․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը կապի մեջ է Իրանի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող է օգնել․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը կապի մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի օգնություն մեր երկիրը կարող է տրամադրել բարեկամ Իրանին։ Հայաստանում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ցավակցական գրառում կատարեց սգո մատյանում և շուտափույթ ապաքինում մաղթեց Քերմանում ահաբեկչության հետևանքով տուժածներին։
 
«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ահաբեկչության յուրաքանչյուր դրևսորում, պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ կառավարությանն ու ժողովրդին օգնել հաղթահարելու այս ծանր վիճակը»,- ասաց Գրիգորյանը։
Նա շեշտեց, որ ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է, որի դեմ պայքարելու համար երկրները պետք է միավորեն ջանքերը։
«Երկրները միայնակ չեն կարող պայքարել, սա գլոբալ սպառնալիք է, և այս գլոբալ սպառնալիքի դեմ և՛ տարածաշրջանային, և՛ բոլոր երկրները պետք է համատեղ պայքարեն»,- նշեց ԱԽ քարտուղարը։

  • Կիսվել: