Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց եւ այնտեղ սգո մատյանում գրառում կատարելուց հետո մի փոքր զրուցեց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թոհերիի հետ:
Նա նշեց, որ ընտանիքը եւս Իրանից է՝ Նոր Ջուղայից, թեև ինքը Երեւանում է ծնվել:
«Այնպես որ զգացողությունը նույնն է: Ցավակցություններս, Աստված օրհնի ու լուսավորի,»,-ասաց նա:
Փոխդեսպանն իր հերթին նշեց. «Պետք է նշեմ, որ վերջին օրերին Հայաստանը եւ հայ ժողովուրդը շատը ջերմ վերաբերմունք ցուցաբերեցին եւ զորակցություն հայտնեցին մեզ, ինչի համար շնորհակալ ենք»:
Ձեռքսեղմումից հետո Բագրատ Սրբազանը հեռացավ: