երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը հայտնվել է ուժային կենտրոնների շահերի բախման սահմանագծում․ Սեյրան Օհանյան

Հայաստանը հայտնվել է ուժային կենտրոնների շահերի բախման սահմանագծում․ Սեյրան Օհանյան

Այս քննարկումներն ընթանում են բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը գլխավորել է այսօրվա նիստը։

Նրա խոսքով՝ իր հիշատակած աշխարհաքաղաքական իրավիճակը լրջորեն ազդում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի վրա։ Այս համատեքստում նա ընդգծեց, որ Հայաստանը հայտնվել է ուժային կենտրոնների շահերի բախման սահմանագծում։  

«Ընդ որում՝ ոչ միայն համաշխարհային տերությունների, այլեւ երկրի ներկայիս իշխանությունների գործողությունների արդյունքում։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ ամեն օր Հայաստանի եւ Արցախի շուրջ շրջանակը նեղանում է»,-նշեց Օհանյանը։  

  • Կիսվել: