երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանը հայտարարություններ անելուն զուգահեռ նաև զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչև վերջ պաշտպանել. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հայտարարություններ անելուն զուգահեռ նաև զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչև վերջ պաշտպանել. Ալեն Սիմոնյան

Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր Երեւանի Շենգավիթ համայնքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ 2021 թ. ՔՊ-ն ընտրողներին իր ծրագրում խոստանում էր գրավյալ տարածքների դեօկուպացիա եւ Արցախի հարցում ինքնորոշման իրավունքի բարձրաձայնում, ինչու են հիմա նշաձողն իջեցրել, Ալեն Սիմոնյանն ասաց. ՛՛Որովհետեւ տեղի են ունենում բանակցություններ: Տեսեք, վարչապետը հաճախ ասում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից եւս պետք է հնչեն այն հայտարարությունները, որոնք դեէսկալացիա կանեն եւ ավելի կմոտեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Հայաստանն իր կողմից անում է այդ հայտարարությունները, միաժամանակ զինվում է եւ պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել: Երբ վարչապետն ասում է՝ 29800 քկմ, նա դա չի ասում միայն արտքին աշխարհի ու մեր ժողովրդի համար, նա դա ասում է նաեւ իր համար, դրվում է կարմիր գիծ՛՛:

 
 

  • Կիսվել: