շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին զգուշացրել էր, որ հնարավոր է` իրավիճակը դուրս գա վերահսկողությունից. Արմեն Գրիգորյան

Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին զգուշացրել էր, որ հնարավոր է` իրավիճակը դուրս գա վերահսկողությունից. Արմեն Գրիգորյան

Հայաստանը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մահացած զինծառայողի հարցով դիմելու է ՀԱՊԿ–ին, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պրովոկացիան Ադրբեջանն է արել։ Գիտեք, որ մենք պահանջ ենք ներկայացրել, որպեսզի նրանք լքեն ՀՀ սուվերեն տարածքը։ Բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ ու երբեմն պրովոկացիաներ են անում։ Մենք այս ամբողջ ինֆորմացիան փոխանցելու ենք ՀԱՊԿ–ին ու քննարկումները սկսենք, հասկանանք, թե ինչ ենք անում», նշել է նա։

Արմեն Գրիգորյանը նաև շեշտել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներին Հայաստանը զգուշացրել էր, որ հնարավոր է` իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ «Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է շատ արագ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի խնդիրը շատ արագ լուծում ստանա, հակառակ դեպքում իրավիճակը կարող է որևիցե միջադեպով ամբողջությամբ վերահսկողությունից դուրս գալ», հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

  • Կիսվել: