ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանը համակողմանի մոտեցում է ստանձնել. ԺՀՄԻԳ տնօրենի տեղակալ

Հայաստանը համակողմանի մոտեցում է ստանձնել. ԺՀՄԻԳ տնօրենի տեղակալ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)կողմից 2021թ․ մայիսի 25-ին, Հայաստանի քրեական արդատադատություն իրականացնող մարմինների և քաղաքացիական հասարակության իրազեկության բարձրացման առցանց սեմինարի նպատակը ատելության հողի վրա կատարված հանցագործությունների ճանաչման, քննության և հետապնդման կարողությունների բարելավումն էր։Այս միջոցառումը դրեց ատելության հողի վրա կատարված հանցագործությունների՝ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանում իրականացվելիք երկու համակողմանի ուսումնական ծրագրերի մեկնարկը։
 
Ազգային ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ՝ ԺՀՄԻԳ-ը կիրականացնի Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի թեմայով վերապատրաստման ծրագիր իրավապահ մարմինների համար («TAHCLE», «ԱՀՊԻՄՎԾ»)։ Ավելին, Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան, Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը համաձայնել են ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ իրականացնել Ատելության հիմքով հանցագործություններ․ վերապատրաստում դատախազների համար  («PAHCT», «ԱՀՎԴ»)ծրագիրը։
 
ԱՀՎԴ և ԱՀՊԻՄՎԾ ծրագրերը նպատակ ունեն կատարելագործել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները հետևյալ առանցքային ոլորտներում՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների կանխարգելում և արձագանքում, ատելության հողի վրա կատարված հանցագործությունների զոհերի հետ արդյունավետ հաղորդակցություն և քրեական արդարադատություն իրականացնող մարմինների նկատմամբ հանրային վստահության ձևավորման գործողություններին աջակցություն։«Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերին արդյունավետ արձագանքման համար հարկ է ատելության հողի վրա կատարված հանցագործությունների ճանաչման և հետապնդման թեմայով վերապատրաստել քրեական արդարադատության համակարգի բոլոր օղակներին», - ասաց ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ տնօրենի տեղակալ Կատարինա Գարդապխաձեն:
 
 «Այս նպատակին հետամուտ, գովելի է այն հանգամանքը, որ Հայաստանը համակողմանի մոտեցում է ստանձնել և ատելության հողի վրա կատարված հանցագործություններին պետական մակարդակում արդյունավետ արձագանքման էական քայլ է անում՝ միաժամանակ վերապատրաստելով ոստիկանությանը, քննիչներին և դատախազներին»։
 

  • Կիսվել: