Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների առաջատարն է․ Ռիչարդ Վերմա
Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների առաջատարն է, և դա ինձ համար պարզ դարձավ այսօր, երբ այցելեցի Ինժեներական քաղաք։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման
«Ստարտափ-ինկուբատորներ, կիբերանվտանգության ոլորտում գիտահետազոտական զարգացում և կիսահաղորդիչներ: Միացյալ նահանգներն ակնկալում է ընդլայնել նորարարական համագործակցությունը Հայաստանի հետ»,- գրել է նա։


